-
18.11.2020|
13:01
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Թուրքիայի հետ համատեղ ստեղծելու են կենտրոն, որն օգտագործելու է անօդաչու թռչող սարքեր։ Նրանք համատեղ վերահսկելու են իրավիճակը շփման գծին, միասին ստանալու են տեղեկություն, միասին վերլուծելու են ու եզրակացության գան։
-
18.11.2020|
12:48
Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել թուրք զինվորներին Ադրբեջան ուղարկելուն, հայտնում է Daily Sabah-ը:
-
18.11.2020|
09:29
ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանի բանակցությունների արդյունքներով հայտարարեց, որ Վաշինգտոնն ու Փարիզը ընդունում են Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման Մոսկվայի ձեռնարկած գործողությունները:
-
17.11.2020|
22:44
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը նախօրեին դիմավորել է առաջնագիծ մեկնած ԱԻՆ աշխատակիցների ջոկատին ու հայտարարել, որ իր ձեռքերն արդեն ազատ են` ասելով, որ վերջին օրերի շատ իրադարձություններ են տեղի ունեցել: Նա ֆեսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ դիմավորում է առաջնագիծ մեկնած գումարտակին։
-
17.11.2020|
22:42
ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է 2-րդ բանակային զորամիավորում՝ սահմանի մարատավարական իրադրությանը, ըստ կատարված բնագծերի փոփոխության` զորքի վերախմբավորման, տեղափոխման և վերաբաշխման աշխատանքներին ծանոթանալու նպատակով, հայտնում են ՊՆ-ից:
-
17.11.2020|
22:36
Արցախի ՊՆ հրապարակել է Ադրբեջանի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհված ևս 71 զինծառայողների անուն-ազգանունները.
-
17.11.2020|
22:24
«Պետք է ընտրություն կատարեինք շատ վատի և ողբերգության միջև, նախընտրել ենք շատ վատը», - հայտարարել է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը այսօր հրապարակած ուղերձում:
-
17.11.2020|
22:14
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը նոյեմբերի 17-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության (ԿԽՄԿ) ղեկավար տիկին Քլեր Մեյթրոյին, ինչպես նաև պատվիրակության ղեկավարի պարտականությունները մի քանի շաբաթ անց ստանձնող պարոն Թիերի Ռիբոյին:
-
17.11.2020|
15:05
Եվրախորհրդարանի պատգամավոր Իվան Դավիդը հաստատում է, որ ադրբեջանական ու թուրքական բանակները Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն են կատարել և ներկայացնում ապացույցներ:
-
17.11.2020|
15:04
Լեռնային Ղարաբաղում հակամարտության կողմերը փոխանակում են զոհվածների դիերը՝ հայտարարել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փիթեր Մաուրերնը: